ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆին ուղարկում է Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների, իսկ բանակի նախարար Դեն Դրիսկոլը կհանդիպի ուկրաինացիների հետ: Թրամփն ընդգծել է, որ մտադիր է անձամբ հանդիպել Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների հետ միայն այն դեպքում, երբ պատերազմի ավարտի վերաբերյալ համաձայնագիրը կլինի վերջնական կամ կգտնվի իր վերջնական փուլում:                
 

Հզորների հարաբերություններում արդարությունը պարզապես տեղ չունի

Հզորների հարաբերություններում արդարությունը պարզապես տեղ չունի
23.11.2025 | 15:17

Հեքիաթների ու երազների սիրահարներ, ուշադիր հետևեք ամերիկացիների և ռուսների դիալոգին, որը հաշվի չի նստում ո՛չ Ուկրաինայի, և ո՛չ էլ Եվրոպայի հետ, իսկ այդ դիալոգի ընթացքում նրանց արգումենտները պտտվում են միայն իրենց ուժի, խելք-ինտելեկտի ու ռեսուրսների շուրջը։

Եվ չփորձեք հանկարծ այդ ամենը չափել արդարության արշինով, քանի որ այն հզորների հարաբերություններում պարզապես տեղ չունի։

Եվ, մեկ էլ, փորձեք համեմատել հզորների կողմից անտեսվող Եվրոպայի և Ուկրաինայի հզորությունները մեր չեղած հզորության հետ ու արեք համապատասխան եզրակացություններ։

Ավելի լավ է այս ամենը փորձել հասկանալ zero sum game սկզբունքի տեսանկյունից, որտեղ հակամարտ կողմերից մեկի հաղթանակը մյուսի պարտությունն է և հակառակը։

Երբ տվյալ ուժային պայմաններում հակամարտ կողմերի հաղթանակների ու պարտությունների արդյունարար գումարները իրար մոտավորապես հավասարվում են, դա նշանակում է, որ լոկալ ուժային բալանսը մոտ է իր հավասարակշռության ռեժիմին, բայց դեռևս հեռու է գլոբալ հավասարակշռությունից, քանի որ բալանսի հավասարման մեջ պակասում է Չինաստանը։

Հենց որ այդ բալանսային հավասարման մեջ տեղ գտնի նաև Չինաստանը, կնշանակի, որ գլոբալ ուժային բալանսն ու երեք հզորների միջև կայուն կոմպրոմիսները արդեն մոտ են, իսկ խաղաղությունը, թեկուզև ժամանակավոր, ևս մոտ է։

Նման պարագայում մեր անհիմն երազողների և հեքիաթասացների համար շատ կարևոր է հասկանալ ու գնահատել աշխարհաքաղաքական մակարդակի թյուրիմացություն Կայա Կալլասի, որպես տիպական թույլի, հոգեբանությունն ու պահվածքը, ըստ որի, ի զարմանս բոլորի, իր ողորմելիության բարձունքից նա փորձում է անտեսել հզորների ուժն անգամ։

Սովորաբար, կարևոր պոստում հայտնված ողորմելի թույլը ծաղրածուի է վերածվում, որից մինչև խայտառակվելն ու ընդհուպ մինչև զոհ դառնալը կես քայլ է։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1009

Մեկնաբանություններ